Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Որևէ մեկը չի կարող միջուկային գերտերությանը 24-ժամյա վերջնագիր ներկայացնել. ՌԴ ԱԳՆ

Որևէ մեկը չի կարող միջուկային գերտերությանը 24-ժամյա վերջնագիր ներկայացնել. ՌԴ 
ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ ոք չի կարող միջուկային գերտերությանը ներկայացնել 24-ժամյա վերջնագրեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությանը:

Զախարովան ավելացրել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը չունի իրական փաստեր Ռուսաստանի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով:

«Ոչ ոք ոչինչ չգիտի, այդ թվում՝ Թերեզա Մեյը, ով չունի որևէ իրական փաստ իր ձեռքում»,- ասել է Զախարովան:

Մեյը հայտարարել է, թե թունավորման պատասխանատվությունը մեծ հավանականությամբ կրում է Ռուսաստանը:  Նա հայտնել է, որ Սկրիպալը և նրա դուստրը թունավորվել են նյարդային համակարգը կաթվածահար անող ռազմարդյունաբերական «Նովիչոկ» գերգաղտնի նյութով, որը մշակվել է դեռ նախկին Խորհրդային Միությունում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]