Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահն այցելել է Գեղարքունիքի մարզ

Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահն այցելել է Գեղարքունիքի մարզ

ԳԱՎԱՌ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ, թղթ. Խոսրով Խլղաթյան: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաք են այցելել Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկինը եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Սեւանի քաղաքապետարանում պատվավոր հյուրերին ընդունել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը:Մարզպետը բարձրաստիճան հյուրերին ներկայացրել է Գեղարքունիքի մարզի զարգացման հիմնական ուղղությունները՝ հեռանկարային ու գրավիչ համարելով գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ բնապահպանության ոլորտները: Շնորհակալություն հայտնելով հյուրերին Գեղարքունիքի մարզ այցելելու համար, մարզպետը միաժամանակ շեշտել է, որ նման հանդիպումները նպաստում են Հայաստանի եւ այլ երկրների առանձին վարչական միավորների միջեւ բարեկամական կապերի ստեղծմանը եւ համագործակցությունների խորացմանը:

Պատասխան խոսքում Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկը եւս, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարեւորել է հայ-մոլդովական վարչական առանձին միավորների միջեւ համագործակցության հաստատումն ու հետագա ընդլայնումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Մարզպետ Կարեն Բոթոյանը ստացել է Մոլդովայի պատվիրակության պաշտոնական հրավերը՝ Մոլդովայի Հանրապետություն պաշտոնական այց կատարելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]