Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԳՆ-ի հաստիքների թիվն ավելանում է

ԱԳՆ-ի հաստիքների թիվն ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաստիքների թիվը 2018 թվականի ընթացքում կավելացվի 10-ով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 15-ի նիստի օրակարգում:

2018 թվականի ՀՀ ԱԳՆ բյուջետային հայտի համաձայն՝ պետական բյուջեի  Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմնի պահպանում ծրագրով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 10 կցորդի հաստիքի համար գումար։

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի թիվ 692-Ն որոշմամբ սահմանված ՀՀ ԱԳՆ հաստիքային աշխատողների թվաքանակը 309-ից կդառնա 319 և կհամապատասխանեցվի 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրված թվաքանակին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]