Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Ուշուի և քունգֆուի Եվրոպայի գավաթի մրցաշարը տեղի կունենա Երևանում


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի սեպտեմբերի 10-17-ը Երևանում կայանալիք ուշուի և քունգֆուի 3-րդ Եվրոպայի գավաթն անցկացնելու նպատակով ՀՀ կառավարությունը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը կհատկացնի 14 մլն 707 հազար դրամ: «Արմենպրես»-ին փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 13-ի նիստի օրակարգում: Միջոցները կտրամադրվեն պահուստային ֆոնդից:

Համաձայն Հայաստանի ուշուի ֆեդերացիայի կողմից ներկայացված հաշվարկների՝ Եվրոպական գավաթի անցկացման ծախսերը կազմում են 135 մլն 749 հազար դրամ, որից պետական աջակցությունից ակնկալվող գումարը կազմում է 14 մլն 707 հազար դրամը:  

Ուշու մարզաձևը ներառված է Միջազգային օլիմպիական կոմիտեի օրակարգում՝ օլիմպիական մարզաձև ճանաչվելու համար։ ՀՀ-ում Եվրոպական գավաթի անցկացումը նպատակ ունի մասսայականացնելու ուշուն մեր երկրում, տարածաշրջանում և բարձրացնելու Հայաստանի Հանրապետության հեղինակությունը Եվրոպայում՝ որպես բարձրակարգ առաջնություններ բարձր մակարդակով անցկացնելու կարողունակ պետություն:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ