Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը լուծարում է հերթական պետական ընկերությունը

Կառավարությունը լուծարում է հերթական պետական ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կքննարկի «Արաքս» ՓԲԸ-ն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարելու հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 15-ի նիստի օրակարգում:

«Արաքս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20%-ը մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում պատկանում է աշխատավորական կոլեկտիվին, իսկ 80%-ը՝ Հայաստանի Հանրապետությանը: «Արաքս» ՓԲԸ-ի իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 37/8: Գործունեության ոլորտը եղել է գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական, նախագծային աշխատանքների կազմակերպումը, սակայն ընկերությունը երկար տարիներ իր հիմնական գործունեությամբ չի զբաղվում: «Արաքս» ՓԲԸ-ի գույքի պահառության համար անշարժ գույքի մի մասը տրված է վարձակալության: Ընկերության գույքի պահառությունը և ընթացիկ պարտավորությունների մարումն իրականացվում է վարձակալությունից ստացված միջոցներով:

Ընկերությունն ունի 6 աշխատող:

2017թ. հունիսի 12-ին կայացած «Արաքս» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ժողովում ընկերության 20% ոչ պետական բաժնեմասի սեփականատերերը հրաժարվել են 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի գնման նախապատվության իրավունքից, որից հետո՝ ընկերությունը ևս հրաժարվել է բաժնետոմսերը ձեռք բերելուց՝ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: Այնուհետև ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 80 տոկոս բաժնետոմսերը 134 մլն 118 հազար դրամ գնահատված արժեքով ներկայացվել է մասնավորեցման՝ դասական աճուրդով, սակայն աճուրդը չի կայացել գնորդ չլինելու պատճառով:

Ներկայումս ընկերության վարձակալների թիվը պակասել է, ինչի հետևանքով կրճատվել է նաև ֆինանսական մուտքերը, ինչն անհնարին է դարձնում ընկերության գույքի պահառությունը և ընթացիկ պարտավորությունների մարումը, ինչի արդյունքում ավելանում են ընկերության կրեդիտորական պարտավորությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]