Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» նախագիծն արդեն սիրվել է հեռուստադիտողի կողմից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» նախագիծն արդեն սիրվել է 
հեռուստադիտողի կողմից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Warner Brothers Production-ի Little Big Shots-ը բարձր վարկանիշ ունեցող մանկական հաղորդումներից է, որը եվրոպական մի շարք հեռուստաընկերություններում մեծ տարածում է գտել եւ սիրվել հեռուստադիտողի կողմից: «Շանթ» հեռուստաընկերությունը նույնպես նախագիծն իրականացնելու իրավունք է ստացել: «Մեծ փոքրիկներ» խորագրով հաղորդումն օրեր առաջ հեռարձակվել է եթերում:  «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում մանկական հաղորդման պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը հայտնեց, որ առաջին թողարկումը սիրվել է հեռուստադիտողի կողմից: Նրա խոսքով, բազում զանգեր ու նամակներ են ստացել առաջին եթերից հետ, իսկ դիտումների բարձր ցուցանիշները փաստում են, որ այն մեծ արձագանք է ստացել: 

«Մեծ փոքրիկները» նախագիծը բացահայտում է տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսեւորած, տաղանդավոր երեխաներին: Կարեւոր նախապայման է, որ երեխան անկաշկանդ լինի եւ արտիստիկ: Հնարավոր է՝ երեխան տաղանդավոր լինի, բայց չկարողանա ազատ շփվել: Նախորդ տարվա դեկտեմբերից, երբ անոնսը թողարկվեց, բազում հայտեր ենք ստացել: Արդեն նկարահանել ենք զգալի թվով թողարկումներ, սակայն շարունակում ենք հայտագրումը: Նկարահանումներն այս պահին էլ շարունակվում են: Այնպես որ, եթե նախագիծը դիտելուց հետո ծնողները հասկանան, որ իրենց երեխաներն էլ են համապատասխանում հաղորդման ձեւաչափին, ապա կարող են հայտագրել»,- ասաց հաղորդման պրոդյուսերը: 

Աննա Թադևոսյանի խոսքով` ոչ բոլոր հայտագրված երեխաներն են մասնակցում հաղորդմանը: «Յուրաքանչյուր ծնող կարծում է` իր երեխան շատ տաղանդավոր է եւ ամենալավը: Բայց պետք է օբյեկտիվ լինել»,-հավելեց նա: 

Պրոդյուսերը նշեց նաև, որ, ըստ մասնագիտությունների, տաղավարում պարբերաբար կհյուրընկալեն հայտնի մարդկանց: «Առաջին թողարկմանը հրավիրել էինք ռեփեր Միշոյին (Միքայել Աբրահամյան.խմբ), քանի որ հաղորդման մասնակիցներից էր ռեփ կարդացող Արմանը:

Փոքրիկի ցանկություն էր հայտնել ռեփ կարդալ անվանի ռեփերի հետ: Մենք այդ հնարավորությունը նրան ընձեռեցինք»,-եզրափակեց Աննա Թադեւոսյանը:

Մելինե Տոնոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]