Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

«Գահերի խաղի» աստղը ցանկանում Էր բաց թողնել քասթինգը խոզաբուծարան այցելելու համար


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի դերասանուհի Մեյսի Ուիլյամսը պատմել Է, որ քիչ Էր մնում բաց թողներ «Գահերի խաղը» սերիալում Արյա Սթարքի դերի համար լսումները: Նրա հետ հարցազրույցը հրապարակված Է InStyle-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուիլյամսի խոսքով՝ քասթինգի օրն ինքն ուղեւորության Էր պատրաստվում խոզաբուծարան: Մանրամասնությունները նա չի ճշտել: Դերասանուհին նախագծի գլխավոր դերերից մեկն ստացել Է նախքան իր 14 տարին լրանալը:

Ուիլյամսին լսումներին մասնակցել Է համոզել գործակալներից մեկը, որը նրան նկատել Էր Բրիսթոլում կազմակերպված տաղանդների շոուի ժամանակ: Մինչ այդ նա պատրաստվում Էր դառնալ բալետի պարուհի: Հունվարի սկզբին HBO հեռուստաալիքը հավաստել Է, որ «Գահերի խաղի» վերջին՝ ութերորդ եթերաշրջանը կթողարկվի 2019 թվականին՝ չճշտելով ժամկետը: Հայտնի Է, որ եթերաշրջանը բաղկացած կլինի վեց Էպիզոդներից: Սերիալն ալիքով թողարկվում Է 2011 թվականից:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ