Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել ավելի քան 1 մլն դրամ


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարտի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է 16 իրավախախտում, 17-ի (14-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.590.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 3.569.970 ՀՀ դրամ:  

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 12 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 1.250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 3.569.970 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Լոռի՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (8.55 խմ փայտանյութ) հաշվարկվել է 183.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպք (2 լորենի, 2 հաճարենի, 5 թխկի, 2 բոխի, 9 կաղնի, 8 սոճի), որից 1 դեպքով հաշվարկվել է 136.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (10.7 խմ փայտանյութ) հաշվարկվել է 215.620 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (69 հատ տարբեր տեսակի ծառեր) հաշվարկվել է 2.914.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի  վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպքով՝ 700.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 120.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Ընդերքի պահպանության ոլորտ

Ստուգումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք՝ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 

Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում

Արարատ՝ 3 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է 80.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 240.000 ՀՀ դրամ։ 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.056.100 ՀՀ դրամ: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ