Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առափի համայնքում սողանքի ակտիվ գոտում 120 բնակելի տուն կա

Առափի համայնքում սողանքի ակտիվ գոտում 120 բնակելի տուն կա

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Առափի համայնքում սողանքի ակտիվ գոտում գտնվում է 120 բնակելի տուն, որից մեկն էլ 4-րդ կարգի վթարային է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանը:

«Երևանից ժամանած մասնագետներն ամբողջ գոտին ուսումնասիրել են և բոլոր տների վթարայնության կարգը տրվել է: Ներկայումս ունենք 4-րդ կարգի վթարային ընդամենը մեկ տուն և գումարի հատուցման գործընթացը ուժի մեջ է: Մարզպետարանը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրի մասին տեղյակ են` իրենց ներկայացուցիչները նույնպես ուսումնասիրել են տունը»,-  ասաց Այվազյան:   

Նրա խոսքով` սողանքի հետևանքները մեղմելու համար 2016 թվականին Ճապոնիայի դրամաշնորհի միջոցով կառուցվել է 1.7 կմ երկարությամբ ջրահեռացման ցանց:

«Այդ խնդիրը մեր համայնքում առաջացել է շատ վաղուց: Սողանքային երևույթները չեզոքացնելը շատ դժվար է, սակայն այն մեղմելու համար կազմակերպվում են միջոցառումներ: Դրանցից մեկը ջրահեռացման ցանցի կառուցումն էր, որը մեկուսացնում է տարածքից ստորգետնյա ջրերը: Բացի այդ, 5-6 տարի առաջ 4-րդ կարգի վթարային տներում բնակվող 11 ընտանիքներին ՀՀ կառավարության կողմից գումար է հատկացվել նոր տուն գնելու համար», -նշեց Այվազյանը:

«Արմենպրես»-ը ՀՀ ԱԻՆ պատասխանատուներից կներկայացնի մանրամասներ՝ կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]