Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Ներքին Հոռաթաղում ջրամատակարարման ցանցի կառուցման ժամանակ կարաս է հայտնաբերվել


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքների ժամանակ ուշ միջնադարյան կարաս է հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը, ով նաեւ տեղում պեղման աշխատանքներ է կատարել, ասաց, որ կարասը տնտեսական նշանակություն ունի: «Շինարարները կարասը հայտնաբերել են ջրագիծ անցկացնելիս: Նրանք վնասել են կարասի վերին շուրթը: Այդ տարածքում դեռ 1950-ականներից խաղողի այգիներ կային եւ հնարավոր է, որ այդ կարասում գինի կամ այլ հեղուկ են պահել»,-ասաց նա:

Երանյանի խոսքով` կարասը տեղափոխվել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» ֆոնդ: «Շինարարները տեղում շարունակում են աշխատանքները: Ներքին Հոռաթաղ գյուղի այս թաղամասերում եւս ջրամատակարարման ցանցեր են անցկացնելու, եւ շատ հնարավոր է, որ այլ գտածոներ եւս հայտնաբերվեն: Հոռաթաղն ունի հարուստ մշակութային շերտ եւ այնտեղի տարբեր ժամանակներում մի շարք հետաքրքիր գտածոներ, երկաթեդարյա դամբարաններ են հայտնաբերվել»,-հավելեց նա:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ