Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Լավրովն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Սիրիայի զինուժերին հարվածի «ամենածանր» հետեւանքների մասին


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի հետեւանքներն ամենածանրը կլինեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Մարտի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Հեյլին հայտարարել Է, որ Վաշինգտոնը պատրաստ Է նոր գործողություններ ձեռնարկել Սիրիայում, «եթե դա անհրաժեշտ լինի»: Լավրովը պատմել Է, որ 2017 թվականի ապրիլին Խան Շեյխունում զարինի կիրառման վերաբերյալ հաղորդագրությունների հայտնվելուց հետո իրեն զանգահարեց ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ օգնություն խնդրեց պատահարի վայր մուտք ստանալու հարցում՝ այնտեղ փորձագետներ ուղարկելու համար:

«Մենք պայմանավորեցինք Դամասկոսի հետ, որ նման մուտք կտրամադրվի: Երբ մենք այդ տեղեկատվությունը փոխանցեցինք Վաշինգտոնին, նրանք ասացին. «Շնորհակալություն, արդեն հարկավոր չԷ», եւ իսկույն Էլ հարված հասցրին այդ օդանավակայանին»,-ասել Է Լավրովը: «Ուստի եթե լինի այդօրինակ հերթական հարվածը, ապա հետեւանքներն ամենածանրը կլինեն:

Տիկին Հեյլին պետք Է հասկանա, որ մի բան Է՝ անպատասխանատու կերպով չարաշահել միկրոֆոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այլ բան՝ երբ զինվորականները՝ ռուս եւ ամերիկացի, կապուղիներ ունեն եւ այդ կապուղիներով շատ հստակ ասված Է՝ ինչն Է կարելի եւ ինչը՝ ոչ: Եվ ամերիկյան կողմը դա հիանալի գիտի»,-հայտարարել Է Լավրովը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ