Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում կորուստների թիվն ավելանում  է

«Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում կորուստների թիվն ավելանում  է

 ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական կողմից  «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում սպանվել է 168 զինվոր:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

 Թուրքական կողմի փոխանցմամբ` քրդերի հետ բախումներում սպանված զինվորներից 46-ը պատկանում են թուրքական ԶՈւ-ին, իսկ 116-ը Թուրքիային աջակցող «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորմանը:

 Թուրքական ԶՈւ փոխանցմամբ` 6 քաղաքացիական անձ էլ մահացել է Աֆրինի քրդական դիրքերից թուրքական սահմանամերձ Հաթայի նահանգի հրթիռակոծման հետևանքով:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրինի շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]