Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հրանտ Մելքումյանի կարծիքով, Լևոն Արոնյանը դեռևս կարող է դրական արդյունքի հասնել հավակնորդների մրցաշարում  

Հրանտ Մելքումյանի կարծիքով, Լևոն Արոնյանը դեռևս կարող է դրական արդյունքի 
հասնել հավակնորդների մրցաշարում

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը դեռևս կարող է իր խոսքն ասել հավակնորդների մրցաշարում:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: «Հավակնորդների մրցաշարի առաջին պարտիայում ուժեղ պայքարում Լևոնը ոչ-ոքի խաղաց: Սակայն, երբ խաղատախտակի առաջ ես լինում, երբեմն հեշտ չի լինում կողմնորոշվել: Վերջին շրջանում Լևոնը գերազանց մարզավիճակում է: Նա դեռ կարող է մրցաշարային աղյուսակում շտկել իր դիրքերը և լավ արդյունքի հասնել»-շեշտեց գրոսմայստերը:

Մելքումյանի կարծիքով, Արոնյանի հաջորդ մրցակից Կարյակինը ուժեղ հակառակորդ է: «Սև խաղաքարերով դժվարին պարտիա կսպասվի Կարյակինի հետ: Սակայն վերջերս Լևոնն արդեն հաղթել է նրան շատ տպավորիչ ոճով: Արոնյանը կարող է ռիսկի դիմել և հաղթանակ տոնել»-ասաց հավաքականի անդամը:

Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից կրած պարտությունից հետո Արոնյանը մնաց նույն 1 միավորով և նախավերջին տեղում է: Առաջատարը 2,5 միավորով Վլադիմիր Կրամնիկն է: 2-ական միավոր ունեն Շախրիյար Մամեդյարովը և Ֆաբիանու Կարուանան: Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիժենն ունեն 1,5-ական, իսկ Արոնյանն ու Կարյակինը՝ 1: Կես միավորով վերջին տեղում Ուեսլի Սոն է:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]