Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պոռնոաստղը 130 հազար դոլար Է առաջարկել Թրամփին խոսելու իրավունքի համար

Պոռնոաստղը 130 հազար դոլար Է առաջարկել Թրամփին խոսելու իրավունքի համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդը, որը հայտնի Է որպես Սթորմի Դենիելս (Stormy Daniels), պատրաստ Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին վերադարձնել այն 130 հազար դոլարը, որը, նրա խոսքով՝ ինքն ստացել Է իրենց ինտիմ կապի վերաբերյալ տեղեկատվության չհրապարակման համար:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Քլիֆորդի բաց նամակում, որը հրապարակել Է NBC հեռուստաալիքը: Փաստաթղթում նշվում Է, որ գործարքից հետո պոռնոաստղն իրավունք կստանա ազատորեն խոսելու Թրամփի հետ հարաբերությունների մասին եւ հրապարակելու իր մոտ եղած հաղորդագրությունները, լուսանկարներն ու տեսագրությունները: Դերասանուհին խոստացել Է փողը փոխանցել մինչեւ մարտի 16-ը:

Նա Թրամփի ներկայացուցիչներին խնդրել Է իրեն պատասխան տալ մինչեւ մարտի 13-ի կեսօր: Եթե արձագանքը չհետեւի, առաջարկությունը չեղյալ կհայտարարվի: Ավելի վաղ՝ մարտի 8-ին, հաղորդվել Էր, որ Դոնալդ Թրամփը շահել Է դատը պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդի դեմ:

Դերասանուհին հայտարարել Է, որ նախագահն իր ստորագրությունը չի դրել իրենց սեռական հարաբերությունների մասին տեղեկատվության չհրապարակման պայմանագրում: Քլիֆորդը եւ Թրամփը սեռական կապեր են ունեցել 2006 – 2007 թվականներին: 2016 թվականին նախագահական արշավի թեժ պահին փաստաբան Մայքլ Քոենը պոռնոդերասանուհուն 130 հազար դոլար Է վճարել տեղեկատվության չհրապարակման համար: Սպիտակ տանն այս տվյալները հերյուրանք են համարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]