1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նեպալում հայտնաբերվել Է կործանված օդանավի ինքնագրիչը

Նեպալում հայտնաբերվել Է կործանված օդանավի ինքնագրիչը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնաբերվել Է Կատմանդուում վայրԷջքի ժամանակ աղետի ենթարկված օդանավի ինքնագրիչը: Ինչպես մարտի 13-ին հայտնել Է Reuters գործակալությունը, աղետի հետեւանքով զոհվել Է առնվազն 49 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինքնաթիռի ինքնագրիչը վերականգնված Է, մենք պահպանել ենք դրա ամբողջականությունը »,-ասել Է օդանավակայանի պետ Ռաջկումար Չխեթրին, հավելելով, որ սկսվել Է ողբերգության պատճառների հետաքննությունը: Bombardier ինքնաթիռների կանադական արտադրողի ներկայացուցիչների խոսքով՝ ընկերությունը նույնպես պատահարի վայր Է ուղարկել իր քննիչներին:

Bombardier Dash Q-400 ինքնաթիռը, որը կատարում Էր Դաքա-Կատմանդու չվերթը, մարտի 12-ին դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտուց եւ մխրճվել օդանավակայանի հարեւանությամբ գտնվող ֆուտբոլային դաշտ, ինչից հետո բռնկվել Է: The Kathmandu Post թերթի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 71 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամ: Օդանավակայանի վարչակազմը գտնում Է, որ միջադեպի պատճառը դարձել են օդանավի տեխնիկական անսարքությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]