Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ դեսպանը հանդիպել է Ավստրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Ավստրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մարտի 9-ին Ավստրիայի խորհրդրանում հանդիպում ունեցավ Ավստրիայի դաշնային խորհդրարանի Ավստրիա-Հայաստան խորհրդարանական խմբի նորանշանակ ղեկավար Գուդրուն Քուգլերի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքից հետո տիկին Քուգլերը նշեց, որ Ավստրիայի խորհրդարանում մեծ կարևորություն են հատկացնում Հայաստանի և ՀՀ ԱԺ հետ հարաբերությունների զարգացմանը, ինչը պայմանավորված է ինչպես Ավստրիայում հայ ժողովրդի ունեցած անգնահատելի ներդրման, այդպես էլ անկախությունից հետո ՀՀ-ի և Ավստրիայի, ինչպես նաև ԵՄ-ի միջև փոխհարաբերությունների բարձր մակարդակով:

Դեսպան Կիրակոսյանը Գուդրուն Քուգլերին հակիրճ կերպով ներկայացրեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնայնությունները, անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բարեփոխումների ընթացքին, տնտեսական զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին, մի շարք տարածաշրջանային խնդիրներին:

Հանդիպման վերջում դեսպան Կիրակոսյանը և Ավստրիայի խորհրդարանի անդամ Քուգլերը նախանշեցին առաջիկա տարիներին համագործակցության ձևաչափը և ընդգծեցին խորհդրարանական խմբերի փոխադարձ այցելությունների, ինչպես նաև համատեղ նախագծերին խորհրդարանների աջակցության կարևորությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]