Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակչի երկու հանդիպում


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակչի պատասխանի երկու հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ՝ «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կընդունի իսպանական «Սևիլիա»-ին: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր զրոյական ոչ-ոքի հաշվով:

Մյուս խաղում իտալական «Ռոմա»-ն մայրաքաղաք Հռոմում կփորձի հաղթել Դոնեցկի «Շախտյոր»-ին: Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր ուկրաինական թիմը 2:1 հաշվով:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկու հանդիպումներն էլ մեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ