Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հաղորդավար Արմեն Սարգսյանն ու Նարե Համբարձումյանը պսակադրվելու են հուլիսին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հաղորդավար Արմեն Սարգսյանն ու Նարե Համբարձումյանը պսակադրվելու են հուլիսին. 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուրեր են պտտվում, որ հաղորդավար Արմեն Սարգսյանը պատրաստվում է շուտով պսակադրվել օպերային երգչուհի Քրիստինե Սահակյանի դստեր՝ Նարե Համբարձումյանի հետ: «Արմենպրես լայֆի»-ի հետ զրույցում հաղորդավարը հաստատել է լուրերի իսկությունը:

«Հարսանիքը հուլիսին է: Մեծ հավանականություն կա, որ պսակադրությունը կկայանա Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: Պատրաստվում ենք մեծ խնջույք կազմակերպել: Այլ մանրամասներ չեմ ցանկանում բացահայտել»,- ասաց Արմենը:

Արմենը Նարեի հետ ծանոթացել է նախորդ տարվա գարնանը` ընդհանուր ծանոթներից մեկի միջոցով: Հաղորդավարի խոսքով` առաջին իսկ հայացքից համակրել է եւ հասկացել, որ իրար համար են ստեղծված: «Ես ու Նարեն ընդհանուր բնավորության գծեր շատ ունենք: Կարծում եմ՝ դա էր պատճառը, որ ծանոթանալուց կարճ ժամանակ նշանադրվել ենք»,- նշեց հաղորդավարը:

Արմենն ու Նարեն նշանադրվել են նախորդ տարի հուլիսի է 19-ին: Հաղորդավարը իր մկրտության օրն անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]