Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտնի մոդելը հայ մոդելավորողի զգեստը կրել է «Օսկար»-ի ժամանակ. «Արմենպրես լայֆ»-ը զրուցել է Մարիա Գրիգորյանի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնի մոդելը հայ մոդելավորողի զգեստը կրել է «Օսկար»-ի ժամանակ. «Արմենպրես 
լայֆ»-ը զրուցել է Մարիա Գրիգորյանի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար 2018» մրցանակաբաշխությանը հայտնի երգչուհի, դերասանուհի, մոդել Վիկտորիա Սամըրը կրում էր հայազգի դիզայներ Մարիա Գրիգորյանի ձևավորած զգեստը: Դիզայների հիմնադրած հայտնի La Bottega Mellardi բրենդը գոյություն ունի 2017 թվականից:

Նախկինում դերասանուհի Վիկտորիա Սամըրը  համագործակցել է հռչակավոր «Max Mara» բրենդի հետ, իսկ Մարիայի և Վիկտորիայի առաջին համագործակցությունը սկսվում է, երբ Վիկտորիան  չի կարողանում գտնել իր պատկերացրած զգեստը «Max Mara»-ում: «Նրան տալիս են իմ ինստագրամյան էջը`ասելով մի գուցե ինձ մոտ գտնի: Նա հավանում է իմ զգեստները և կապ հաստատեց ինձ հետ»,-«Արմենպրես լայֆ»-ին պատմել է Մարիա Գրիգորյանը:

Մինչ «Օսկար»-ը Վիկտորիան ևս երկու «Mellardi» զգեստ է կրել, որոնցից մեկը «Family Film Awards»-ի ժամանակ:  «Օսկար» մրցանակաբաշխության զգեստի համար կրկին դիմում է Մարիա Գրիգորյանին:

«Նա ինձ հարցրեց՝ արդյո՞ք ունեմ զգեստ, որը ոչ ոք չի տեսել, պատասխանեցի, որ չունեմ, բայց կունենամ: Նա ցանկանում էր արքայադստեր տեսք ունենալ: Շատ դիզայներներ են առաջարկել նրան զգեստներ և նա ուներ մեծ ընտրություն, բայց  ընտրեց իմ մոդելավորած զգեստները: Երբ այն կրեց ասաց`«սա այն էր, ինչ ուզում էի»: Զգեստն ամբողջովին ձեռքի աշխատանք է: Կորսետն  ասեղնագործված է, արված է ֆլորենտինյան ոճով և նրա վրա ծախսվել է շուրջ 300 ժամ»:

Վիկտորիան իր ինստագրամյան էջում գրում է, թե որքան հաճելի է կրել «Mellardi»-ի զգեստը:

Հայ մոդելավորողը պատմում է, որ զգեստը «Mellardi» բրենդի կողմից նվիրել են  Վիկտորիա Սամըրին: «Նա այնքան է հավանել «Mellardi» նորաձևության տունը, որ պատրաստվում է համագործակցել մեզ հետ և կրել մեր էքսկլյուզիվ զգեստները: Նա աշխատում է շատ դիզայներների հետ, բայց ընտրեց մերը»,-ասում է Մարիա Գրիգորյանը:

Վիկտորիայի դիմահարդարմամբ զբաղվում է Գոհար Գալստյանը: Մարիայի խոսքով միայն նա իրավունք ունի շպարել նրան:

Մարիա Գրիգորյանի կարիերայում մեծ դեր են ունեցել քույրն ու եղբայրը, ում անվան հապավումներով էլ ձևավորվել է բրենդի անվանումը: «Մել` իմ քույրն է, Արտ`եղբայրս, իսկ վերջավորությունն իտալական է: Քույրիկս և եղբայրս իրավաբաններ են, և ես փորձում էի գնալ իրենց ճանապարհով: Բայց նրանք  ինձ ստիպեցին թողնել ամեն ինչ ու գնալ արվեստի ճանապարհով: Ընդունվել էի հայտնի UCLA համալսարանը, բայց քույրիկս առանց ինձ ասելու դիմել էր «Վուդբըրի» համալսարան ու ինձ ուղարկեց հարցազրույցի»,-հիշում է Մարիան:

Այսպիսով Մարիան երեք տարի սովորում է «Վուդբըրի» համալսարանում`հագուստի մոդելավորման բաժնում: «Ավարտելուց հետո անմիջապես սկսեցի աշխատել Բրիջիթ Մյուլլերի հետ: Աշխատում էինք հայտնիների համար: Առաջարկ ստացա աշխատելու Թեյլոր Սվիֆթի հետ: Բայց մերժեցի, քանի որ հոգնել էի. Կատարած աշխատանքս ուրիշի անվամբ էր մատուցվում: Ու սկսեցի զբաղվել իմ նորաձևության տան աշխատանքներով: Աշխատել եմ նաև  Բևերլի Հիլզի  «Էմպորիո Արմանի»-ում»:

Մարիա Գրիգորյանը իր երազանքն իրականություն դարձնելու գործում կարևորում է ամուսնու դերը:

 «Ամուսինս ինձ շատ է օգնում: Բիզնեսն ինքն է կառավարում: Նա լոգիստիկայով է զբաղվում, իսկ ես` զգեստներով: Մենք ամուսնացանք Ֆլորենցիայում, որտեղ էլ սկսվեցին ի հայտ գալ իմ դիզայներական գաղափարները»:

Այսպիսով, հայտնի դիզայների ոգեշնչման աղբյուրը դառնում է Ֆլորենցիան: Մարիա Գրիգորյանը Հայաստանից հեռացել է 15 տարի առաջ: «Այս տարի ուզում էինք այցելել, բայց մեր պլանները խախտվեցին, քանի որ շուտով բալիկ ենք ունենալու»-հայտեց մոդելավորողը:

«Mellardi» բրենդը նորաձևության մեծ ցուցահանդես ունեցել է նոյեմբերի 2-ին «Լամբորջինի»-ի սրահում: «Լամբորջինին հովանավորեց մեզ: Ունեինք 450 և ավելի հյուրեր, 40-ից ավելի մեդիա: Երկրորդ ցուցադրությունը տեղի ունեցավ մեկ ամիս հետո: Այստեղ մեզ հետ համագործակցեց հայտնի «Crown of light diamond»-ը, որի ամեն զարդն արժի երկու միլլիոն դոլար»:

Մարտի 13-ին Լոս Անջելեսում կայանալիք նորաձևության շաբաթին Մարիան ևս ներկայացնելու է իր զգեստները: Այն  տեղի կունենա «Sky line loft»-ում: «Ցուցադրությունն արդեն մի քանի տարի անցկացվում է: Դա փակ ցուցադրություն է ներկայացվում են ազգային բրենդներ, խոշոր դիզայներների աշխատանքներ: Մեզ էլ հրավիրեցին այդ շքեղ միջոցառմանը: Մեր դիզայնը շատ էին հավանել: Ներկա կլինեն Լոս Անջելեսի նորաձևության ամենավառ բոլոր ներկայացուցիչները, ինչպես նաև ոճաբաններ, լրագրողներ, լուսանկարիչներ:

Մարիա Գրիգորյանը հավելեց, որ «Mellardi» բրենդը շարունակում է ստեղծել անկրկնելի զգեստներ և շուտով կունենան խանութներ Շերման Օքսում և Բևերլի Հիլզում:

Քրիստինա Գալստյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]