Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երբեք ոչ ոքի չեմ խնդրի, որ երեխաս նկարահանվի հաղորդման մեջ կամ երգի համերգի ընթացքում. Իրինա Թովմասյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երբեք ոչ ոքի չեմ խնդրի, որ երեխաս նկարահանվի հաղորդման մեջ կամ երգի համերգի 
ընթացքում. Իրինա Թովմասյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող գեղեցկուհի Իրինա Թովմասյանի երեխաները վերջին շրջանում ակտիվ գործունեություն են ծավալում: Շատերին է հայտնի, Մեգին իր հաստատակամ քայլերն է կատարում երաժշտական եւ դերասանական ոլորտում: Ալյան եւ Մարիան էլ գնում են քոլեջ, հաճախում վոկալի դասերի, պարի եւ գեղարվեստական մարմնամարզության (գիմնաստիկա), մասնակցում համերգային ծրագրերի եւ նկարահանվում 21 TV-ի «Մռութիկ» մանկապատանեկան հաղորդմանը: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում Իրինան պատմեց, որ հատկապես փոքրիկները մեծ հաճույքով են հաճախում պարապմունքներին եւ նկարահանումներին:

«Երբեք ինչ-որ բան ստիպողաբար չեմ արել: Եթե մի օր հանկարծ չցանկանան երգի դասերի գնալ, ապա դուրս կգան: Ալյան եւ Մարիան ամեն ինչով փորձում են նմանվել Մեգիին: Եթե որեւէ պահին զգամ, որ հոգնում են, ապա չեմ ուղարկի: Ես ոչինչ չեմ ստիպում: Դա նրանց ցանկությունն է: Նկարահանումներին էլ մեծ սիրով եւ ոգեւորությամբ են գնում: Նույն բանը ժամանակին Մեգիին էին ասում, թե ինչու ես երեխային ծանրաբեռնում: Ես բոլոր մայրերին խորհուրդ եմ տալիս, որ իրենց երեխաներին տանեն այնտեղ, որտեղ փոքրիկներն են ցանկանում: Այդպես նրանք սիրով են գնում եւ ձգտում են սովորել»,- ասաց Իրինան:

Թերեւս, հայտնի մարդկանց երեխաները միշտ ուշադրության կենտրոնում են եւ հաճախ հայտնվում են  քննադատությունների եւ շահարկումների կենտրոնում:Իրինա Թովմասյանը այս անչությամբ ասաց. «Ոչ հաճախ, բայց խոսակցություններ միշտ էլ լինում են: Շատերի մոտ կարծիք կա, որ հայտնի մարդիկ՝ օգտվելով իրենց դիրքից, փորձում են երեխաներին էլ առաջ տանել: Մեր պարագայում նման բան չկա: Ես երբեք ինչ-որ մեկի չեմ խնդրի, որ երեխաս նկարահանվի հաղորդմանը կամ երգի համերգին: Ես փորձում եմ համացանցում ցույց տալ իրենց ունակություններն ու տաղանդը:

Բոլոր տաղանդավոր երեխաներն էլ առաջ են գնում: Պարզապես, պետք է մայրիկները ժամանակ գտնեն եւ աշխատեն իրեն երեխաների հետ: Նմանատիպ խոսակցությունների հետ առնչվել ենք, երբ Մեգին շատ փոքր էր: Հերիք էր Մեգիին տեսնեին բեմի վրա, դադարում էին խոսել: Ես երբեք իմ երեխաներին ինչ-որ տեղ չեմ տարել կամ ծանոթի միջոցով առաջ տարել: Հիմա այդ խոսակցությունների վրա ուշադրություն չեմ դարձնում»:

Բազմազավակ մայրիկը խոստովանեց, որ երեխաներին խնամելու հարցում ոչինչ չէր հասցնի, եթե չօգնեին իր մայրիկն ու երեխաների դայակները: «Շնորհակալ եմ, որ կողքիս են եւ օգնում են երեխաներիս տանել ամեն տեղ: Մեգին այսքան բանի չէր հասնի, եթե չլիներ իմ մայրը: Եթե ես մենակ լինեի, ապա չէի հասցնի համ աշխատել, համ հասցնել երեխաներիս իրենց դասերին»,- եզրափակեց Իրինան:

Մելինե Տոնոյան

Լուսանկարները՝ Իրինա Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am