Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում. Էդուարդ Շարմազանովը՝ մոլդովացի խորհրդարանականներին

Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում. Էդուարդ Շարմազանովը՝ մոլդովացի 
խորհրդարանականներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին ընդունել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկին եւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովին եւ նրանց ուղեկցող անձանց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, կողմերը կարեւորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեռեւս 14-րդ դարի կեսերից հայկական համայնքը լուրջ դերակատարում է ունեցել Մոլդովայում: Նա դրական է գնահատել Մոլդովայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների արտաքին հարաբերությունների գերակա ուղղություններին, կարեւորել այս հարթակում փորձի փոխանակումն ու փոխշահավետ համագործակցությունը: «Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը համագործակցության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ: Կա լավ հնարավորություն լինել կամուրջ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային սառեցված համակարտություններին:

Էդուարդ Շարմազանովը նշել է. «Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում: Ոչ մի պատերազմ չի լուծում խնդիրները» եւ հավելել, որ դրանք անհրաժեշտ է կարգավորել փոխզիջման ճանապարհով՝ հիմնված միջազգային երեք հիմնարար սկզբունքների վրա: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է ադրբեջանական եւ թուրքական ռազմատենչ հռետորաբանության անթույլատրելիությունը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել Հայաստան այցելելու հնարավորության համար եւ նույնպես կարեւորել փոխշահավետ համագործակցության խորացումը տարբեր հարթակներում: Մոլդովացի խորհրդարանականները ներկայացրել են Եվրամիության հետ Մոլդովայի համագործակցությունն ու օրենսդրության ներդաշնակեցման փուլերը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]