Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել է Givenchy ֆրանսիական նորաձևության տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին

Մահացել է Givenchy ֆրանսիական նորաձևության տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ֆրանսիացի դիզայներ Յուբեր դե Ժիվանշին մարտի 12-ին մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Sun պարբերականը, Givenchy հայտնի ֆրանսիական նորաձևության տան հիմնադրի մահը վրա է հասել քնի մեջ 91 տարեկանում:

Նրա մահվան մասին հայտնել է դիզայներ Ֆիլիպ Վենեն: «Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ Յուբեր դե Ժիվանշին մահացել է»,- նշել է նա՝ հայտնելով, որ հարազատները կիսում են կորստի ցավը:

Ժիվանշին ծնվել է1927 թվականի փետրվարի 21-ին: 1952 թվականին հիմնել է Givenchy նորաձևության տունը, որը զգեստներ է մոդելավորել հայտնի շատ դեմքերի համար, ինչպես օսկարակիր դերասանուհի Օդրի Հեփբերնը կամ ԱՄՆ Առաջին տիկին Ջեքի Քենեդին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]