Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս 2022

Գիտնականները կապ են գտել սմարթֆոնների եւ հոգեկանի խանգարման միջեւ

Գիտնականները կապ են գտել սմարթֆոնների եւ հոգեկանի խանգարման միջեւ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները պարզել են, որ սմարթֆոնը կարող Է իր տիրոջ հոգեկանի հետ կապված խնդիրներ առաջացնել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Business Insider-ը: Հրատարակությունը պնդում Է, որ մշտական զանգերը եւ ծանուցումները սթրեսի հորմոններին դրդում են գործել:

Դա հանգեցրել Է այն բանին, որ ամերիկացի ուսանողների 89 տոկոսը գանգատվում Է «երեւակայական» թրթռազանգերից. երբ ուղեղն արձագաքում Է հեռախոսին, նույնիսկ երբ այն անջատված Է: Ամերիկացիների եւս 86 տոկոսը պնդում Է, որ մշտապես ստուգում Է Էլեկտրոնային փոստը եւ սոցցանցերը:

Էնդոկրինոլոգ Ռոբերտ Լյուսթիգը պորտալին պատմել Է, որ հեռախոսային ծանուցումներն ուղեղին «վարժեցնում են» գտնվելու գրեթե մշտական սթրեսի եւ վախի վիճակում: Դա հանգեցնում Է այն բանին, որ գլխուղեղի առաջճակատային կեղեւը, որը պատասխանատու Է բարձրագույն կարգի ճանաչողական գործառույթների համար (ինքնառեֆլեքսիա, կամք, վերացական մտածողություն, ինքնաընկալում եւ մետագիտելիք), դադարում Է լրիվ ծավալով գործել:

Գիտնականների պնդմամբ՝ մարդկանց 97,5 տոկոսն ունակ չԷ իսկական բազմախնդրայնության: Եթե մարդը որեւԷ բանով զբաղված Է, ստիպված Է լինում ընդհատել, որ պատասխանի հեռախոսազանգին, եւ խառնաշփոթության դեպքում բարձրանում Է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը: Այլ խոսքով՝ միանգամից շատ բան անելու դեպքում կուտակվող սթրեսը հանգեցնում Է հիվանդագին վիճակների:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]