Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ում ՌԴ դեսպանն իր ծննդյան տարեդարձը նշել է Ջերմուկում. նրա տիկինը հիացած է Հայաստանի տեսարժան վայրերով

ՀՀ-ում ՌԴ դեսպանն իր ծննդյան տարեդարձը նշել է Ջերմուկում. նրա տիկինը հիացած է 
Հայաստանի տեսարժան վայրերով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի կինը` Լանա Ռամիշվիլին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայաստանյան տեսարժան վայրերի լուսանկարներ: Մարտի 11-ին` Իվան Վոլինկինի ծննդյան օրը, լինելով Ջերմուկում, նա իր հիացմունքն է հայտնել տեսարժան վայրերի առնչությամբ:

«Ուրախ եմ, որ մեկնելուց առաջ մեկ անգամ ևս հաջողվեց լինել Հայաստանի այս ամենագեղեցիկ վայրերից մեկում` Ջերմուկում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լանա Ռամիշվիլին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Նա նկատել է, որ Արարատյան դաշտավայրում ծաղկել է ծիրանենին, սակայն Ջերմուկում ձմեռ է: Նա Ջերմուկից մեկնելիս անգամ ափսոսանքի խոսքեր է գրել այն առիթով, որ ստիպված է հրաժեշտ տալ նման գեղեցկությանը:

2018 թվականի մարտի 22-ի լրանում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի պաշտոնավարման ժամկետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]