Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս 2022

Մարդկությանը նոր գլոբալ համաճարակ Է սպառնում. ԱՀԿ

Մարդկությանը նոր գլոբալ համաճարակ Է սպառնում. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել Է նոր գլոբալ համաճարակի մեծ հավանականության մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Science Alert-ը:

Ներկայում գիտնականները հետազոտում են առավել տարածված ախտածինները, որոնք կարող են հիվանդությունների բռնկման հանգեցնել: Նրանց տվյալներով՝ դրանք կարող են լինել ինչպես մարդկությանը հայտնի հիվանդություններ, օրինակ, վիրուսային հեմոռագիկ տենդերը (Էբոլա, Լասսա եւ այլ տենդեր), այնպես Էլ առայժմ չնույնականացված վարակ:

Այսպես կոչված «Իքս հիվադնության» ի հայտ գալու աղբյուրները բավական շատ են. դրանք թե՛ մշտապես մուտացիայի ենթարկվող վարակներն են, ինչպես Զիկա վրուսը, թե՛ զոոնոզային վարակները, որոնք մարդուն են փոխանցվում կենդանիներից: Սպառնալիք են ներկայացնում նաեւ արհեսատականորեն ստեղծված վիրուսները՝ կենսաբանական զենքը, որոնք կարող են գողանալ լաբորատորիաներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]