Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հաբլ» աստղադիտակը բախվող գալակտիկաներ է լուսանկարել

«Հաբլ» աստղադիտակը բախվող գալակտիկաներ է լուսանկարել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները «Հաբլ» աստղադիտակի միջոցով լուսանկարել են գալակտիկաների միաձուլման գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Space.com-ը:

Լուսանկարում պատկերված երկու գալակտիկաները գտնվում են Երկրից 350 միլիոն լուսային տարի հեռավորության վրա՝ Կետի համաստեղությունում: Դրանց միաձուլման գործընթացը առաժմ գտնվում Է վաղ փուլում: Դրանք կշարունակեն մերձենալ միլիոնավոր տարիների ընթացքում, իսկ այնուհետեւ կկերպափոխվեն՝ դառնալով մեկ կառուցվածք:

Նման միաձուլումը սովորական երեւույթ Է Տիեզերքում: Այսպես, մեր Ծիր Կաթին գալակտիկան պետք Է Անդրոմեդա հարեւան գալակտիկայի հետ բախվի չորս միլիարդ տարի հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]