Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Ապրիլ

Գտնվել Է Իրանում կործանված թուրքական ինքնաթիռի սեւ արկղը. IRNA


ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում թուրքական մասնավոր ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել Է օդանավի ինքնագիրչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 12-ին հայտնել Է IRNA գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Գործակալության տեղեկությունների համաձայն՝ սեւ արկղը կտրամադրվի մասնագետներին՝ վերծանման համար: Առաջիկա ժամերին Իրան կժամանի հատուկ չվերթը՝ Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչներով ու ավիաաղետի զոհերի հարազատներով:

Basaran թուրքական ներդրումային հոլդինգին պատկանող մասնավոր ինքնաթիռը Շարժայից մեկնել Էր Ստամբուլ եւ ռադարների Էկրաններից անհետացել տեղական ժամանակով ժամը 18:50-ին: Այն ընկել Է Շախրե Քորդ քաղաքից ոչ հեռու՝ երկրի հարավ-արեւմուտքի լեռնային տեղանքում, ինքնաթիռը լեռան մեջ Է մխրճվել Չեխարմեխալ եւ Բախտարիա նահանգի Կիար քաղաքի մերձակայքում եւ բռնկել: Օդանավի անկման վայրում հայտնաբերվել են 11 մարդու՝ ութ ուղեւորների եւ անձնակազմի երեք անդամների այրված մնացորդները: Նրանց նույնականացման համար կպահանջվի ԴՆԹ-ի անալիզ:

Օդանավում Էր գտնվում ընկերության տնօրենների խորհրդի նախագահի 28-ամյա դուստրը՝ Մինա Բաշարանը: Նա յոթ ընկերուհիների հետ միասին վերադառնում Էր Էմիրություններում անցկացված հանգստից հետո: Մարտի 28-ին պետք Է կայանար ֆինանսական խոշոր կայսրության ժառանգորդուհու հարսանիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ