Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Որոնողական ջոկատները հասել են Իրանում թուրքական ինքնաթիռի կործանման վայր. Fars

Որոնողական ջոկատները հասել են Իրանում թուրքական ինքնաթիռի կործանման վայր. Fars

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոնողական ջոկատները հասել են Իրանում թուրքական մասնավոր ինքնաթիռի կործանման վայր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fars գործակալությունը՝ հղում անելով երկրի ատակարգ իրավիճակների վարչությանը:

Նրա ներկայացուցիչների խոսքով՝ օդանավի անկման վայրում հայտնաբերվել են 11 մարդու՝ ութ ուղեւորների եւ անձնակազմի երեք անդամների այրված մնացորդները: Նրանց նույնականացման համար կպահանջվի ԴՆԹ-ի անալիզ: Ինքնաթիռի բեկորները գտնվում են ծովի մակարդակից մոտավորապես 400-500 մետր բարձության վրա, ժայռի եզրին:

Basaran թուրքական ներդրումային հոլդինգին պատկանող մասնավոր ինքնաթիռը Շարժայից մեկնել Էր Ստամբուլ եւ ռադարների Էկրաններից անհետացել տեղական ժամանակով ժամը 18:50-ին: Այն ընկել Է Շախրե Քորդ քաղաքից ոչ հեռու՝ երկրի հարավ-արեւմուտքի լեռնային տեղանքում, ինքնաթիռը լեռան մեջ Է մխրճվել Չեխարմեխալ եւ Բախտարիա նահանգի Կիար քաղաքի մերձակայքում եւ բռնկել:

Օդանավում Էր գտնվում ընկերության տնօրենների խորհրդի նախագահի 28-ամյա դուստրը՝ Մինա Բաշարանը: Նա յոթ ընկերուհիների հետ միասին վերադառնում Էր Էմիրություններում անցկացված հանգստից հետո: Մարտի 28-ին պետք Է կայանար ֆինանսական խոշոր կայսրության ժառանգորդուհու հարսանիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]