Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ. Հավակնորդների մրցաշար

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ. Հավակնորդների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը հավակնորդների մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Շախրիյար Մամեդյարովն էր: Գրոսմայստերները պարտիայի 24-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը: Մրցաշարի առաջին տուրում Արոնյանը ոչ-քի էր խաղացել Դին Լիժենի հետ:

Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:

14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]