Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է իրանահայ դերասան, «Ոսկե ծիրանի» դափնեկիր Լևոն Հաֆթվանը

Կյանքից հեռացել է իրանահայ դերասան, «Ոսկե ծիրանի» դափնեկիր Լևոն Հաֆթվանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սրտի կաթվածից  մարտի 10-ին կյանքից հեռացել է իրանահայ դերասան Լևոն Հաֆթվանը, ով դերեր է կատարել «Քուփալ» եւ «Փարվիզ» ֆիլմերում: Նա 51 տարեկան էր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Թեհրան Թայմս»-ը՝ Հաֆթվանը ուրբաթ գիշերը սրտի կաթված է ստացել `«Մթության հարսնացու» հեռուստասերիալում նկարահանման ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է հաջորդ օրը:

Հաֆթվանը մի քանի տարի ապրել է Կանադայում և 2010թ. վերադարձել Իրան՝ խաղալու համար Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» սև կատակերգություն-դրամայում։

Նա 2014թ-ին լավագույն դերասան է ճանաչվել Դակկայի 13-րդ միջազգային կինոփառատոնում:

«Փարվիզ» ֆիլմին «Արծաթե ծիրան» է շնորհվել 2013թ-ին Երևանում կայացած «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնում։

Հաֆթվանն լավագույն դերասանի կոչմանն է արժանացել 2017 թ-ին Համիլթոնի միջազգային կինոփառատոնում՝ Կազեմ Մոլլայի «Քուփալ» դրամայում մարմնավորած դերի համար:

Նա նաեւ կերպարներ է կերտել Ամիր-Հոսեյն Սաքաֆիի «Ձի դարձած մարդը», Ռեզա Աթարանի «Դրակուլա» և մի շարք այլ հայտնի կինոնկարներում:

Լևոն Հաֆթվանին կհուղարկավորեն Թեհրանի հայկական գերեզմանոցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]