Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է», «Ռազմական օդաչուն». տարին հագեցած կլինի նոր գրքերով

«Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է», «Ռազմական օդաչուն». տարին հագեցած 
կլինի նոր գրքերով

ԵՐԵՎԱՆ, 10, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթերցասերների համար տարին ուրախալի կլինի. այս տարի նրանց դատին կհանձնվեն Էրիխ Մարիա Ռեմարկի  «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է», Անտուան դը Սենտ- Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն», Ջոն Գրինի «Անվերջ կրիաներ» և մի շարք այլ գրքեր:

Մարտի 10-ին Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար» գրքի շնորհանդեսին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանն ասաց, որ իրենք ձգտում են բնագրից թարգմանել և ընթերցասեր հանրությանը տրամադրել այն գրքերը, որոնք միշտ կհետաքրքրեն մարդկանց:

Անդրադառնալով Էրիխ Մարիա Ռեմարկին` նա շեշտեց, որ նրա գրքերը միշտ սիրված են եղել, իսկ «Հաղթական կամար»-ի նախկին թարգմանություններում բացթողումներ և թերություններ կան: Իրենք այն ամբողջությամբ և նոր շնչով են մատուցել:

Գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է: Այն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ «Հաղթական կամարը» բնագրից թարգմանությամբ և նոր մոտեցմամբ ներկայացվեց ընթերցողներին:

«Վեպը երկու դար շարունակ մոլորակի տարբեր հատվածների ընթերցող լայն զանգվածների ամենասիրելի գործերից է: Գործողությունները տեղի են ունենում Փարիզում, 1938-1939 թվականներին: Ռեմարկին հասկանալը դժվար չէ, պարզ է գրում, բայց այդ պարզությունն է, որ դժվարացնում է թարգմանության գործընթացը, որովհետև, որքան էլ արտառոց թվա, պարզ տեքստը թարգմանելն ավելի բարդ է, քան դժվարը»,-նշեց գրքի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը: Նա նաև թարգմանել է Ռեմարկի «Երեք ընկեր»-ը:

1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր մարդկանց երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ: Նա շարունակ հետապնդում են նացիստները: Հերոսը սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում:

«Վեպն ունի հզոր գաղափարաբանություն՝ նույն հարթության վրա դրված երկու արժեք՝ սեր և վրեժխնդրությունը: Երկու աղետների, երկու պատերազմների միջև ապրող մարդուն այս երկուսից ավելին պետք չէ, եղածը եղած է, գալիքն էլ պարզ է. ամեն ինչ կրկնվում է, բայց ինքը ճաշակեց երկու կարևորագույն բան տղամարդու համար՝ սեր և վրեժխնդրություն»,-եզրափակեց թարգմանիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]