Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շախմատային թագի հետևից. Բեռլինում մեկնարկեց հավակնորդների մրցաշարը. ՈՒՂԻՂ

Շախմատային թագի հետևից. Բեռլինում մեկնարկեց հավակնորդների մրցաշարը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ ներկա գտնվելու Բեռլինում մարտի 10-28-ը կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Որպես մրցաշարի պատվավոր հյուր` Հայաստանի Նախագահը մարտի 10-ին կկատարի խաղի խորհրդանշական առաջին քայլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մրցաշարի անդրանիկ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենի հետ: Ալեքսանդր Գրիշչուկը սև խաղաքարերով ուժերն է չափում Վլադիմիր Կրամնիկի, Կարյակինը` Մամեդյարովի, իսկ Կարուանան` Սոյի հետ:

14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]