Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բեռլինում մեկնարկում է հավակնորդների մրցաշարը

 Բեռլինում մեկնարկում է հավակնորդների մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկում է հավակնորդների մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենը: Մյուս զույգերը կկազմեն` Կրամնիկ-Գրիշչուկ, Կարյակին-Մամեդյարով, Կարուանա-Սո:

Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին:

14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]