Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիդերլանդներն արգելել է թուրք քաղաքապետի այցը երկիր

Նիդերլանդներն արգելել է թուրք քաղաքապետի այցը երկիր

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդները արգելել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախկին նախարար, Գազիանթեփի քաղաքապետ Ֆաթմա Շահինի այցը երկիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC –ի թուրքական ծառայությունը:

Ֆաթմա Շահինը ցանկացել է մարտի 11-ին այցելել Նիդերլանդների Դևենտեր քաղաք՝ հանդիպելու տեղի թուրք կանանց հետ:  Սակայն տեղական իշխանությունները հայտնել են, որ ներկայում նրա այցը նպատակահարմար չէ:

Ի պատասխան նման դիրքորոշման՝ պաշտոնական Անկարան չեղարկել է այցը: Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունից հաստատել են Շահինի այցի չեղարկման մասին տեղեկատվությունը:

Ուշագրավ է, որ մեկ տարի առաջ՝ 2017 թվականի մարտին, Նիդերլանդերի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալ էր սկսվել այդ ժամանակվա ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայայի այցի առնչությամբ: Նա, անտեսելով Նիդերլանդների իշխանությունների արգելքը, ցամաքային ճանապարհով մուտք էր գործել երկիր՝ Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ հանդիպելու տեղի թուրքական համայնքի հետ: Նիդերլանդների իշխանությունները, սակայն, նրան թույլ չէին տվել հանդիպել, արտաքսել էին երկրից և «ոչ ցանկալի անձ» հայտարարել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]