Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եթովպիայում Լավրովի եւ Թիլերսոնի հանդիպումը չկայացավ

Եթովպիայում Լավրովի եւ Թիլերսոնի հանդիպումը չկայացավ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այդպես Էլ հանդիպում չանցկացրեցին Եթովպիայում: Մարտի 9-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի պատվիրակության մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ո՛չ, հանդիպումը չկայացավ»,-ասել Է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Լավրովը մարտի 8-ին ժամանել Էր Ադիս Աբեբա, որտեղ այցով գտնվում Էր նաեւ Թիլերսոնը, դեռ ավելին արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատվել Էին նույն հյուրանոցում:

Մարտի 5-ին ՌԴ-ի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել Էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել Է Եթովպիայում կազմակերպել Լավրովի եւ Թիլերսոնի բանակցությունները: Սակայն հաջորդ օրը Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը հայտարարել Էր, թե Վաշինգտոնը նման առաջարկություն չի ստացել Մոսկվայից: ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպանությունում այդ պնդումները որակել են «իրականության խեղաթյուրում» եւ «ապատեղեկատվություն»՝ պարզաբանելով, որ Թիլերսոնի հետ Լավրովի հանդիպման վերաբերյալ հարցումը Պետդեպ Է ուղարկվել մարտի 2-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]