Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս 2022

Թրամփը համաձայնեց հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

Թրամփը համաձայնեց հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդն ԱՄՆ-ի նախագահին առաջարկել Է անձնական հանդիպում անցկացնել, Դոնալդ Թրամփը համաձայնել Է: Այդ մասին, ինչպես հայտնել Է Fox News հեռուստաալիքը, մարտի 8-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհրդական Չոն Ըյ Յոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հայտարարել Է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարը ցանկություն Է հայտնել «հանդիպել նախագահ Թրամփի հետ հնարավորինս շուտ»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարը պատասխանել Է համաձայնությամբ՝ հավելելով, որ ցանկանում Է անձամբ հավաստիանալ, որ Կիմ Չեն Ընը հրաժարվել Է իր միջուկային հավակնություններից, եւ պատրաստ Է դա անել «մինչեւ մայիս»:

Սեուլի ներկայացուցիչը նաեւ հայտնել Է Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջեւ սպասվող հանդիպման մասին: Մարտի 8-ին ավելի վաղ Հարավային Կորեայի պատվիրակությունը եղել Է Սպիտակ տանը, որպեսզի ԱՄՆ-ի նախագահի վարչակազմին տեղեկացնի Փհենյանի հետ կայացած վերջին բանակցությունների արդյունքների մասին: Ամփոփելով այցի արդյունքները՝ Հարավային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն պատրաստ Է հասնել Կորեական թերակղզու միջուկազերծման, ինչպես նաեւ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ եւ դրանց ընթացքում դադարեցնել միջուկային եւ հրթիռային փորձարկումները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]