Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը հաղթեց «Միլան»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ

«Արսենալ»-ը հաղթեց «Միլան»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում հաղթել «Միլան»-ին (0:2):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սան Սիրո» մարզադաշտում կայացած խաղի 14-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հարվածով առաջ մղեց «Արսենալ»-ին՝ խփելով նաև իր առաջին գնդակը «զինագործների» կազմում: «Զինագործները» ընդմիջման գնացին ևս մեկ անգամ գրավելով «ռոսոներների» դարպասը: Ստանալով Օզիլի փոխանցումը՝ հաշվի տարբերությունը կրկնապատկեց Ռեմզին:

Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին Լոնդոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]