Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրո արտահայտման մեջ մի քիչ տարօրինակ եմ. Ալեքսանդր Բաբասյան

Սիրո արտահայտման մեջ մի քիչ տարօրինակ եմ. Ալեքսանդր Բաբասյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 8–ին` կանանց միջազգային օրվա առթիվ «Արմենպրես լայֆ»-ը բլից հարցում է անցկացրել դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ:

Մեկ օր առանց Լիլիթի

Տխուր, բայց հետաքրքիր։ Երբ մենակ եմ լինում, փորձում եմ միշտ ինչ-որ բանով զբաղվել։

Ինչպե՞ս եք փորձում երջանկացնել Ձեր կնոջը։

Ամեն քայլափոխի պետք է ցույց տաս, որ իրոք հոգատար ես եւ իր քմահաճույքները տանես։ Քանի որ ցանկացած կին, եթե սիրված է, մի փոքր էլ քմահաճ է։

Ինչպե՞ս եք արտահայտում Ձեր սերը։

Ես սիրո արտահայտման մեջ մի քիչ տարօրինակ եմ։ Շատ հաճախ, ամեն քայլափոխին  իմ վերաբերմունքով, անակնկալներով ու արարքներով եմ արտահայտում իմ սերը, սակայն բառերով չեմ կարողանում։ Ամեն դեպքում կինս սիրված է իմ կողմից։

Ի՞նչը կարող է Լիլիթի տրամադրության անկման պատճառը լինել։

Նա կարող է նեղանալ, երբ ես իր հետ կոպիտ լինեմ, ուշադիր չլինեմ, ուրիշ գործով ավելի մեծ հաճույքով զբաղվեմ, քան իր հետ ժամանակ անցկացնեմ։ Օրինակ՝ ֆուտբոլ դիտեմ, խաղ խաղամ եւ այլն։ Բայց դա ոչ հաճախ է լինում։

Ինչպե՞ս եք բարձրացնում նրա տրամադրությունը։

Միանգամից իր սիրած անակնկալներն եմ մատուցում եւ նա ուրախանում է։

Լիլիթին բնորոշող երեք հատկանիշ։

 

Բարի, արդար եւ տաքարյուն։

Ի՞նչ կփոխեք ձեր կնոջ մեջ։

Ես չեմ փորձում փոխել իմ կնոջը։ Ես սիրում եմ նրան այնպես, ինչպես կա։

Կնոջը պետք է միշտ:

Բռի մեջ պահել, որպեսզի երբեք ներդաշնակությունը, սերը, հարգանքը չկորի։ Եթե միշտ մենակ սիրես, կկորցնես։

Պատրաստվե՞լ եք կանանց տոնին՝ միամսյակին։

Այո, իհարկե։ Միամսյակը պետք է էլ ավելի ծաղկուն լինի, քան մնացած ամիսները։ Չնայած մնացած օրերին էլ կնոջս համար ծաղկուն են։ Ես այնպես եմ անում, որ անընդհատ նա իրեն սիրված զգա։ Պարտադիր չէ, թե ինչ ես նվիրում։ Կարեւոր է, թե ինչպես ես մատուցում։ Կարող ես շատ թանկարժեք նվերն այնպես մատուցել, որ գեղեցիկ չլինի։

Ասում են միամսյակին տղամարդկանց գրպանները դատարկվում են, իսկ Ձե՞րը։

Գրպաններս միշտ լիքն են, չեն հասցնում դատարկվել։ 

Մելինե Տոնոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]