Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բելգիայում միլիարդավոր եվրո Է անհետացել Քադաֆիի ռեժիմի սառեցված հաշիվներից

Բելգիայում միլիարդավոր եվրո Է անհետացել Քադաֆիի ռեժիմի սառեցված հաշիվներից

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում Euroclear Bank-ի հաշիվներից 2013-2017 թվականներին ավելի քան 10 միլիարդ եվրո Է անհետացել 2011 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ սառեցված լիբիական ակտիվներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 8-ին հայտնել Է Le Vif պարբերականը:

Ինչպես պարզաբանվում Է հրապարակման մեջ, այդ միջոցները վերահսկվում Էին Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի մերձավոր շրջապատի կողմից:

2013 թվականի նոյեմբերի 29-ի տվյալներով՝ 16,1 մլրդ եվրո գտնվում Էր չորս հաշիվներում, որոնք բացվել Էին Libyan Investment Authority-ի եւ Libyan Foreign Investment Company-ի համար:

Բելգիայի իշխանություններն այդ միջոցների զգալի մասի անհետացումը հայտնաբերել են 2017 թվականի աշնանը, երբ փողերի լվացման գործով հետաքննությունը մտադրվել Էր կալանք դնել 16 մլրդ եվրոյի վրա: Պարզվել Է, որ չորս հաշիվներում մնացել Է 5 միլիարդ եվրոյից փոքր-ինչ ավելի, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]