Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Իսպանիայում համընդհանուր գործադուլ Է ընթանում ի պաշտպանություն կանանց իրավունքների


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց միջազգային օրը Իսպանիայում անցկացվում Է համընդհանուր գործադուլ, որի մասնակիցները պահանջում են կանանց ու տղամարդկանց իրավունքների իրական հավասարություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համընդհանուր ֆեմինիստական գործադուլի, որն առաջինն Է Իսպանիայում, կարգախոսն Է «Առանց մեզ աշխարհը կանգ կառնի»:

Գործադուլավորների պահանջներն են՝ հավասար մասնագիտական հնարավորություններ տղամարդկանց ու կանանց համար (ժամանակավոր պարտավորագրերի 75 տոկոսը կնքվել Է կանանց հետ), աշխատանքի հավասար վարձատրություն (կանայք 23 տոկոսով պակաս են ստանում, քան տղամարդիկ): Բացի այդ կանայք ավելի հաճախ են բռնության զոհ դառնում գենդերային հատկանիշով (անցյալ տարի 49 կին Է զոհվել):

«Աշխատանքի ազգային համադաշնություն» եւ «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» արհմիությունները հայտարարել են համընդհանուր գործադուլին աջակցելու մասին, սակայն երկրի խոշորագույն արհմիությունները՝ «Աշխատանքային հանձնաժողովները» եւ «Աշխատավորների համընդհանուր միությունը», կոչ են արել անցկացնել «մասնակի» գործադուլ՝ աշխատանքի երկու ժամը միջարկել երկու ժամ գործադուլով ամբողջ օրվա ընթացքում:
Իսպանացի լրագրողուհիներն ակտիվորեն ներգրավվել են համընդհանուր գործադուլին, ԶԼՄ-ներում աշխատող 7,7 հազար կանայք հռչակագիր են ստորագրել սեռական հատկանիշով խտրականության դեմ: Լրագրողուհիներից շատերը դուրս չեն եկել աշխատանքի, հեռուստատեսային մի քանի ծրագրեր չեղարկվել են:

Գործադուլը ներառել Է նաեւ հանրային տրանսպորտը: Մադրիդում ու Բարսելոնայում երկաթուղային գնացքներն ու մետրոն երթեւեկում են մեծ ընդհատումներով: Գործադուլ են անում նաեւ առանձին համալսարանների դասախոսները, մի շարք պարապմունքներ չեղարկված են:

Իսպանացի սոցիալիստներն ու Podemos կուսակացությունը պաշտպանել են գործավդուլը, նրանց ղեկավարները կմասնակցեն հանրահավաքներին, որոնք տեղի կունենան ամբողջ Իսպանիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ