Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսլան Պողոսյանը Վրաստանի խորհրդարանում սումգայիթյան ողբերգության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել

Ռուսլան Պողոսյանը Վրաստանի խորհրդարանում սումգայիթյան ողբերգության վերաբերյալ  հայտարարությամբ է հանդես եկել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող Ռուսլան Պողոսյանը  Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանում հանդես է եկել դատապարտող հայտարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պողոսյանը մասնավորապես նշել է.

«Խորհրդային միության փլուզումը մի շարք ողբերգական իրադարձություններով է ուղեկցվել: Արյունալի էթնիկ կոնֆլիկտներ են եղել, զոհվել են բազմաթիվ մարդիկ: Այս տարի լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը: Խորհրդային միության փլուզման ժամանակ սա խաղաղ բնակչության առաջին զանգվածային արյունահեղությունն էր: Սումգայիթի ողբերգության պատմությունը առաջին հերթին լարել է հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները, որոնք, ցավոք, այսօր նույնպես հեռու է ցանկալի խաղաղությունից: Ցավով ցանկանում եմ հիշել այն խաղաղ բնակիչներին, ովքեր մահացել են ԽՍՀՄ փլատակներում և ցանկանում եմ, որ Սումգայիթի արյունահեղությունը որևէ այլ վայրում երբեք չկրկնվի»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]