1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մահավճիռ Է կայացվել ԻՊ-ի նախկին պարագլխի քրոջ նկատմամբ. Al Sumaria

Մահավճիռ Է կայացվել ԻՊ-ի նախկին պարագլխի քրոջ նկատմամբ. Al Sumaria

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի կենտրոնական քրեական դատարանը մահավճիռ Է կայացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին պարագլուխ Աբու Ումար ալ Բաղդադիի քրոջ նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Sumaria տեղական հեռուստաալիքը:

Ահաբեկիչը, որի իսկական անունը Համիդ ազ Զաուի Է, 2006-2010 թվականներին գլխավորում Էր «Ալ Քաիդայի» իրաքյան մասնաճյուղը կամ «Իրաքի իսլամական պետությունը», որն այնուհետեւ վերածվեց ԻՊ-ի: Նա սպանվել Է 2010 թվականին ամերիկյան ավիահարվածի հետեւանքով, եւ նրան փոխարինել Է ԻՊ-ի ներկայիս պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին:

Դատարանի ներկայացուցիչ Աբդել Սատար Բերեկդարը նշել Է, որ մեղադրյալը խոստովանել Է մասնակցությունը ահաբեկչական խմբավորումներին, նա «լոգիստիկական աջակցություն Է ցուցաբերել նրանց հանցավոր գործողություններին»: Նրա խոսքով՝ դատապարտյալի ամուսինը, նույնպես ահաբեկիչ, մահապատժի Է դատապարտվել ավելի վաղ:

Տեղեկացվում Է, որ կինը, որի անունը չի նշվում, կախաղան Է հանվելու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]