Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոնդոնում բացվում Է Պիկասոյի գործերի ցուցահանդեսը

Լոնդոնում բացվում Է Պիկասոյի գործերի ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռչակավոր նկարիչ Պաբլո Պիկասոյի շուրջ 180 գործեր կներկայացնի Մեծ Բրիտանիայի Tate Modern պատկերասրահը «Պիկասո 1932 – սեր, փառք, ողբերգություն» ցուցահանդեսում: Այն Լոնդոնում բացվում Է մարտի 8-ին՝ Կանաանց միջազգային օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցուցահանդեսի հիմքում 1932 թվականն Է վերցվել, որովհետեւ այդ տարի Է նա ստեղծել իր գլուխգործոցների մեծ մասը: Մեզ մոտ մի քանի գործեր կան 1931 եւ 1933 թվականներից: Բոլոր գործերը տարբեր պատկերասրահներից են, բայց ցուցանմուշների մեծ մասը Փարիզի Պիկասոյի ազգային թանգարանից Է, որովհետեւ ցուցահանդեսը կազմակերպվել Է այդ թանգարանի հետ համագործակցությամբ»,- ՌԻԱ Նովոստիին պատմել Է ցուցահանդեսի կուրատորի ասիստենտ Լաուրա Բրունին:

Արվեստագետի խոսքով՝ ցուցադրանքում ներկայացված Է «շուրջ 180 գործ՝ 70 նկար, 13 քանդակ, աշխատանքներ թղթի վրա, ինչպես նաեւ այլ նյութերով»: Նաեւ ցուցահանդեսի այցելուները կտեսնեն լուսանկարներ:

«1932 թվականն անսովոր տարի Էր Պիկասոյի համար, մեծ փոփոխությունների տարի: Լրացել Էր նրա 50 տարին, այդ ժամանակ նա զգում Է սյուրռեալիստների ազդեցությունը»,- ասել Է Լաուրա Բրունին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]