Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Պեկինը պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի հետ առեւտրական պատերազմի դեպքում


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը եւ ԱՄՆ-ը կարող են համաշխարհային ասպարեզում մրցակիցներ լինել, բայց ոչ հակառակորդներ, Չինաստանը մտադիր չԷ համաշխարհային ասպարեզում փոխարինել Միացյալ Նահանգներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Երկրների միջեւ կարող Է առողջ մրցակցություն լինել, ինչը նորմալ Է: Նրանք կարող են մրցակցել, բայց չդառնալ հակառակորդներ»,- ասել Է նա:

Նախարարը ասել Է, որ երկխոսության միջոցով ԱՄՆ-ի առեւտրական խնդիրների լուծման հույս ունի եւ հանդես Է եկել առեւտրական պատերազմի դեմ:

«Ինչպես ցույց Է տալիս պատմությունը, խնդիրներն առեւտրական պատերազմների միջոցով լուծել հնարավոր չԷ»,- ընդգծել Է նախարարը: Որպես կանոն, պատերազմից տուժում Է հենց այն երկիրը, որն այն սանձազերծում Է:

«ԱՄՆ-ի հետ առեւտրական պատերազմի դեպքում Չինաստանն անհրաժեշտ պատասխան քայլեր կձեռնարկի»,- նշել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ