Անկարան ծրագրում Է Աֆրինում գործողությունն ավարտել մինչեւ մայիս
14:53, 8 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտնել Է, որ սիրիական Աֆրինում հանրապետության զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» գործողությունը կավարտվի մինչեւ մայիս:
Չավուշօղլուի այդ հայտարարությունը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փոխանցել Է Haber Turk-ը:
Նրա տվյալներով՝ ԱԳ նախարարը նաեւ հայտարարել Է, որ Անկարան կարող Է Բաղդադի հետ համատեղ գործողություն իրականացնել Իրաքի եւ Թուրքիայի սահմանում՝ Իրաքում մայիսյան ընտրություններից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում