Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ֆրանսիական խոշոր ընկերությունների վարչություններում կանանց բաժինն աճել Է 180 տոկոսով

Ֆրանսիական խոշոր ընկերությունների վարչություններում կանանց բաժինն աճել Է 180 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խոշորագույն ընկերությունների վարչություններում կանանց բաժինը վերջին վեց տարում ավելացել Է 180 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել Է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը, նշելով ընկերությունների վարչություններում ու դիտորդական խոհուրդներում կանանց համար բաժնաչափեր սահմանելու մասին օրենքի դրական դասերը:

«Կարծում եմ՝ այն դասերը, որոնք պետք Է քաղել ֆրանսիական օրենքից, որը կանանց 40 տոկոսանոց բաժնամաս Է սահմանում բորսայում գնանշվող ընկերությունների վարչություններում ու դիտորդական խորհուրդներում եւ խոշոր ձեռնարկություններում, դրական են: Ֆրանսիան սկսում Էր հեռվից. 2008 թվականին «ֆեմինիզացիայի» բաժինը կազմում Էր 10 տոկոս: Վեց տարում CAC ինդեքսի խոշորագույն ընկերությունների վարչություններում կանանց բաժինն ավելացավ 180 տոկոսով»,- հայտնել Է Բերմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]