Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Հախնազարյանը եւ Սպիվակովը համերգով հանդես կգան Մոսկվային մայրաքաղաքի կագավիճակի վերադարձման 100-ամյակի առթիվ


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը եւ Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ, մարտի 10-ին ելույթ կունենան Մոսկվայի Երաժշտության միջազգային տան բեմում: Համերգը նվիրված կլինի Մոսկվային մայրաքաղաքի կարգավիճակի վերադարձման 100-ամյակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Ինչպես հայտնել Է Մոսկվայի Երաժշտության միջազգային տան մամուլի ծառայությունը, այդ երեկո Սվետլանովյան դահլիճում կհնչեն ռուս այն կոմպոզիտորների գործերը, որոնց կյանքն ու ստեղծագործությունը սերտորեն կապված են Մոսվայի հետ, Պյոտր Չայկովսկու եւ Դմիտրի Շոստակովիչի գործերը, այդ թվում՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան եւ 9-րդ սիմֆոնիան:

Վիրտուոզ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը համագործակցում Է առաջատար նվագախմբերի եւ դիրիժորների հետ, ելույթ Է ունենում աշխարհի խոշորագույն դահլիճներում, իսկ միջազգային ճանաչում նա ձեռք Է բերել 2011 թվականին Պյոտր Չայկովսկու անվան XIV Միջազգային մրցույթում տարած հաղթանակից հետո: Daily Telegraph թերթը նրա նվագը բնութագրել Է որպես «տեխնիկայի եւ երաժշտականության զարմանալի զուգակցում», իսկ Washington Post-ը նրան ներկայացրել Է որպես «հասուն ֆենոմեն»:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ