Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Արմեն Սարգսյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի առթիվ


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ, Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է հայոց կանանց՝ մայրերին, քույրերին, դուստրերին՝ մաղթելով նրանց առողջություն, հաջողություն, բարձր տրամադրություն, լավատեսություն, ամուր ու բարեկեցիկ ընտանիքներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից:

Նշելով կնոջ բացառիկ դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ՝ նա ցանկություն է հայտնել, որ կանայք ավելի մեծ դերակատարություն եւ մասնակցություն ունենան երկրի պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ