Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը մեծ տերություն Է, որին պետք Է հարգել. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ռուսաստանը մեծ տերություն Է, որին պետք Է հարգել. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան Ռուսաստանը համարում Է մեծ տերություն, որին պետք Է հարգել, սակայն Փարիզը հարցեր ունի կապված արտաքին քաղաքականության բնագավառում Մոսկվայի գործողությունների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 8-ին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը՝ ելույթ ունենալով CNews հեռուստաալիքի եթերում:

«Ռուսաստանը մեծ հզորությամբ օժտված մեծ տերություն Է, որին պետք Է հարգել, բայց միաժամանակ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն անհանգստացնում Է մեզ»,- ասել Է նա:

Ինչպես նշել Է ԱԳ նախարարը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գործողությունների կապակցությամբ Ֆրանսիայի անհանգստությունը վերաբերում Է նախեւառաջ ուկրաինական եւ սիրիական ուղղություններին: «Դա վերաբերում Է ինչպես Ուկրաինային, այնպես Էլ այն բանին, որ ՌԴ-ն, մեր տեսակետից, պատասխանատվություն չի ստանձնում Սիրիայի հարցում: Մենք Ռուսաստանից ակնկալում ենք, որ նա իր պատասխանատվության բարձրության վրա գտնվի սիրական ճգնաժամի կարգավորման գործում»,- հայտարարել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]