Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զիգմար Գաբրիելը չի գլխավորի ԱԳՆ-ն Գերմանիայի նոր կառավարությունում

Զիգմար Գաբրիելը չի գլխավորի ԱԳՆ-ն Գերմանիայի նոր կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի գործող արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը չի ընդգրկվի երկրի նոր կառավարության կազմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա մարտի 8-ին գրել Է Twitter-ում:

«Անդրեա Նալեսը ( ԳՍԴԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարը) եւ Օլաֆ Շոլցը (կուսակցության ղեկավարի պաշտոնակատարը) այսօր ինձ ծանուցեցին, որ ես չեմ ընդգրկվելու ապագա ֆեդերալ կառավարության կազմում»,- նշել Է քաղաքական գործիչը: Ընդսմին արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պատվիրակում Է իր ներկայացուցչին: Թե այդ կուսակցությունից ում բաժին կհասնեն նախարարական պորտֆելները, պաշտոնապես հայտնի կդառնա մարտի 9-ին:

Ներկայում որպես գերմանական դիվանագիտության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդ Է նշվում արդարադատության գործող նախարար Հայկո Մաասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]